Թուրքական սպառնալիքներն այլեւս բացահայտ են

Հայկական բանաձեվի ընդունմանը թուրքական իշխանությունների արձագանքը եղավ միանգամից: Դեսպանի ետ կանչում, ամերիկյան դիրքորոշման հստակ պահանջ, սպառնալիք հետագա հարաբերությունների վատթարացման երանգներով: Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը կատակերգություն էր, անհարգալից` թուրքերի նկատմամբ. թուրք պաշտոնյաների արձագանքը չուշացավ: